«Էտո չուշ: Ձեր ի՞նչ գործն է ես ինչ հարաբերություններ ունեմ ղեկավարության հետ», – «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը` արձագանքելով այն հարցին, թե լուրեր կան, որ տևական ժամանակ է` գործարարը կոնֆլիկտային հարաբերություններ ունի Հայաստանի ղեկավարության հետ:
««Ղեկավարության հետ իմ մոտ ամեն ինչ նորմալ է, և ես ոչ մի վատ հարաբերություն չունեմ», – հայտարարեց Բաղդասարովը: Նա նաև հերքեց, թե օդանավակայան է գնել Սլովակիայում. «Թող բացեն ինտերնետը, կարդան, Եվրոպայում բոլորի ունեցվածքը ինտերնետում գրանցվում է»: Ինչ վերաբերում է աշխատակիցների աշխատավարձերի ուշացմանը, ապա Բաղդասարովի հայտարարությամբ, ուշացում չկա: Հարցադրմանը, թե այդ դեպքում ինչու են աշխատակիցները խոսում ուշացումից, «Արմավիայի» սեփականատերը հակադարձեց. «Աշխատակիցները «գլուպոսծ» են ասում, ով որ ասում է: Մեզ մոտ հաշվարկներ են արվում, հետո նոր տրվում է աշխատավարձը: Հիմա մենք ստանում ենք մարտի աշխատավարձը: Ապրիլի 10-ից նոր սկսում ենք ստանալ մարտի համար: Ընդհանրապես գիտե՞ք, թե ինչքան է մեր բյուջեն, 1 միլիոն եվրո, դա պետք է հաշվեն»: