«Երևան գազ» ընկերության տեսուչները այս օրերին ամբողջ մայրաքաղաքով մեկ այցելում են այն բնակիչների բնակարանները, որոնք գազաֆիկացման համար ժամանակին վճարել էին նախատեսված գումարի 80 տոկոսը, գրում է «Առավոտ» օրաթերթը:
««Գազի մարդիկ» բնակիչներին զգուշացնում են, որ եթե երեք օրում չվչարեն գումարը, ապա 80 տոկոսն էլ չեղյալ կհամարեն: Ընդ որում, տեսուչները բնակիչներին սպառնում են, որ վճարումները ժամանակին չկատարելու դեպքում կդիմեն դատարան, որից հետո իրենց հարցերը կլուծեն ԴԱՀԿ աշխատակիցները: «Առավոտին» դիմած Մալաթիա համայնքի մի խումբ քաղաքացիներ դժգոհեցին, որ տեսուչներն այցելում են իրենց և ստիպում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով իրենց և ստիպում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով իրենք պարտավորվում են
3 օրում կատարել այդ վճարը: Բնակիչները վստահեցրեցին, որ «Երևան-գազի» տեղամասային բաժանմունք ներկայանալուց հետո, ով «բաշարում» է` կարողանում է բաժնում պետի հետ լեզու գտնել և եռօրյա ժամկետը մի քիչ էլ երկարացնել: Այս առնչությամբ «Առավոտին» պատասխանեցին, որ մայրաքաղաքում գազիֆիկացման ներտնային շինաշխատանքների համար 20 տոկոսները չվճարելու արդյունքում այս տարիների ընթացքում կուտակվել է 68 միլիոն դրամ. «Ստեղծվել է մի իրավիճակ, որ այսօր էլ, երբ մարդիկ 80 տոկոսը վճարում են, մենք էլ ի վիճակի չենք ներտնային աշխատանքներ կատարելու, քանի որ եղած նյութերն արդեն օգտագործվել էին պարտք ունեցող բնակիչների համար: Բնակիչներ կան, որ 2005 թվականին են պայմանագիր կնքել և մինչ օրս չեն վճարել 20 տոկոսը: Մենք պարզապես հորդորել ենք բնակիչներին` սեղմ ժամկետներում կատարել այդ վճարումները»»: