Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներն այսօրվանից փոխադարձ այցելություններ կկատարեն և սահմանը կհատեն առանց վիզայի:
Այսուհետ Ռուսաստանի և Թուրքիայի սահմանը հատելու համար երկու երկրների քաղաքացիներից կպահանջվի իրենց հետ պարզապես ունենալ անձնագիր:
Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր փոխայցելություն պետք է սահմանափակվի 30 օրով, իսկ կես տարվա ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիները մյուս երկրում կարող են գտնվել առավելագույնը 90 օր:
Հիշեցնենք, որ համապատասխան համաձայնագիր ստորագրվել է դեռևս նախորդ տարվա մարտին, սակայն ռեժիմի դադարեցման գործընթացն ավարտին հասցվեց այս տարի` Թուրքիայի վարջապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Մոսկվա կատարած այցի ընթացքում:
Ակնկալվում է, որ վիզային ռեժիմի վերացումը կնպաստի ռուսաստանյան զբոսաշրջիկների ավելացմանը Թուրքիայում:
Նշենք, որ 2010 թվականին Թուրքիայում հանգստացել է ավելի քան 3 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկ: