Երևանի քաղաքապետարանն այսօր կրկին մերժել է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ընդդիմության հայտը: Epress.am-ի այն հարցին, թե արդյոք Կոնգրեսը շարունակելու է հայտ ներկայացնել քաղաքապետարան և որն է այդ դեպքում հայտերի նպատակը, Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ Կոնգրեսը նպատակ է դրել հասնել նրան, որ բոլոր քաղաքական ուժերի բոլոր հայտերը քաղաքապետարանն ընդունի:
«Մենք ունենք մեր ռազմավարությունը, մենք նպատակ ենք դրել, և հավաստիացնում եմ, որ այդ նպատակին հասնելու ենք: Մենք պարտադրում ենք իրենց ամեն օր ապօրինություն անել, դնում ենք անհարմար իրավիճակի մեջ, և կարող է թվալ, որ դա որևէ արդյունք չի տալիս, բայց մշտապես նրանց ապօրինության դաշտում պահելը լրացուցիչ ճնշման միջոց է»,- ասաց Լևոն Զուրաբյանը: