Home / Հայաստան / Թուրքիայի ԱԳ նախարարի պատասխանը ԱԺ պատգամավորին հիշեցրել է Սերժ Սարգսյանին

Թուրքիայի ԱԳ նախարարի պատասխանը ԱԺ պատգամավորին հիշեցրել է Սերժ Սարգսյանին

ԵԽԽՎ-ի ապրիլի 11-15-ն անցկացված գարնանային նստաշրջանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը հարց է ուղղել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին` հետաքրքրվելով, թե ինչ քայլեր է կատարում Թուրքիայի կառավարությունը` կապված  Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ:

«Ձեր կողմից  այստեղ հնչեցրած հայտարարությունը ուղղակի մեղադրանք է միակողմանի, դուք չգիտեք միջազգային իրավունքը, եթե ցանկանում եք, մենք կարող ենք իրար հետ բանավիճել, սա բանավեճ է պատմական հարցերի շուրջ, և մենք խորհուրդ ենք տալիս, որ ոչ թե նման հարթակներում քննարկումներ տեղի ունենան, այլ դա լինի պատմաբանների հանձնաժողով` քննելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Դավութօղլուի պատասխանը ներկայացրել է  Փոստանջյանը: Պատգամավորը տվյալ պատասխանը համեմատել է Սերժ Սարգսյանին ուղղված իր հարցի պատասխանի հետ:

« 2007 թվականին, երբ Սերժ Սարգսյանը դեռ վարչապետ էր, ես հարց էի ուղղում նրան` «չե՞ք կարծում, որ, Ընտրական օրենսգքրի այս հոդվածը խախտելով, դուք չեք կարող լինել ընտրված նախագահ և արդեն իսկ խախտում եք ԸՕ-ն»: Նա ինձ պատասխանեց` «Դուք պետք է լիկբեզ անցնենք, և լավ կլինի` դիմեք Դավիթ Հարությունայնին»»,- ասել է Զարուհի Փոստանջյանը: