Ապրիլի 16-ին՝ժամը 12.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սևանի փողոցում` «Սառցակոմբինատի» հարակից տարածքում, տեղի է ունեցել դժբախտ պատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Օսալա Ջիլառ» ընկերությանը պատկանող «Վոլվո» բեռնատար ավտոմեքենայի անվադողը փոխելիս ամբարձիկը տեղաշարժվել է, ինչի հետևանքով վարորդ, Թուրքիայի քաղաքացի,1964թ.-ին ծնված Յուլմազ Բեշիրի ոտքը մնացել է բեռնատարի տակ:
Տուժածը դուրս է բերվել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն-ծանր, հայտնում է «Արտակարգ ալիքը»: