Home / Հայաստան / Կոնգրեսականը խնդրել է Օբամային արտաբերել «ցեղասպանություն» բառը

Կոնգրեսականը խնդրել է Օբամային արտաբերել «ցեղասպանություն» բառը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ հանրապետական Ադամ Շիֆը նախորդ շաբաթ նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` վերջինիս կոչ անելով ապրիլի 24-ի նախօրեի իր ավանդական ելույթում արտաբերել «ցեղասպանություն» բառը:

Բարաք Օբաման 2009 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում խոսել է այդ մասին` խոստանալով ընդունել Ցեղասպանության փաստը ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, սակայն իր երկու ելույթներում` 2009 և 2010 թվականներին, նա արտասանել «Մեծ եղեռն» հայերեն արտահայտությունը, բայց ոչ «genocide» (ցեղասպանություն) բառը, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել ԱՄՆ հայազգի քաղաքացիների շրջանում:

«Ես խնդրում եմ Ձեզ վերադառնալ այն հստակ ձևակերպմանը, որը Դուք արտահայտել եք 2008 թվականին, խնդրում եմ կանգնել տարեց տարի նվազող Ցեղասպանությունը վերապրածների կողքին, ինչպես նաև նրանց ժառանգների, ովքեր շարունակում են տառապել մերժման «կրկնակի սպանությունից»: Ես Ձեզ խնդրում եմ այդ իրադարձությունները որակել ցեղասպանություն», – մասնավորապես, գրել է Ադամ Շիֆը: