Home / Հայաստան / Ռուսաստանում շարունակում են կասեցնել ազգայնականների գործունեությունը

Ռուսաստանում շարունակում են կասեցնել ազգայնականների գործունեությունը

Մոսկվայի քաղաքային դատարանը ծայրահեղական է ճանաչել «ընդդեմ ապօրինի ներգաղթման» (ДПНИ)  ազգայնական շարժումը:

Ապրիլի 18-ին կայացած նիստի ընթացքում ДПНИ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Բելովը, սակայն դատարանը չի բավարարել նրա այս դիմումը:

Միաժամանակ մերժվել է նաև ծրագրի լեզվաբանական փորձաքննության և շարժման կանոնակարգի վերանայման մասին  դիմումը: Բելովը պնդում էր, որ այս փաստաթղթերը ծայրահեղական չեն, մինչդեռ մեղադրող կողմը հայտարարել է, որ

ДПНИ-ի անդամները ծայրահեղական գաղափաների կրողներ են, իսկ ծրագիրը ոչ մի դեր չունի:

Վերջին շրջանում ДПНИ-ն երկրորդ ազգայնական կազմակերպությունն է, որը ճանաչվել է որպես ծայրահեղական: 2010 թվականի ապրիլի վերջին կասեցվել է «Սլավոնական միություն» կազմակերպության գործունեությունը: Այս երկու շարժումներն էլ մտնում են «Ռուսաստանյան մարշ»-ի կազմկոմիտեի մեջ: Այս շարժումը բազմիցս բազմահազարանոց երթեր է իրականացրել Մոսկվայում: