Մոտ 10 ամերիկյան ճարտարապետական ընկերություններ գեյ-քաղաքի նախագիծ են պատրաստում, որը կառուցվելու է անապատում` Կալիֆորնիայից ոչ շատ հեռու:
«Բում» անվանումը կրող ապագա քաղաքի տարածքը կազմելու է մոտ 40 հեկտար: Քաղաքում կառուցվելու են 8 թաղամասեր, մոտ 300 բնակելի տներ, խանութներ, զվարճանքի կենտրոններ և գիշերային ակումբներ:
Gay.ru-ի փոխանցմամբ` սպասվում է, որ արդեն այս տարի կկարգավորվեն բոլոր փաստաթղթային հարցերը և կսկսվի քաղաքի կառուցապատումը, իսկ 2014 թվականին տներն արդեն բնակիչներ կունենան: Նախագծի առաջին փուլը 250 մլն դոլար է գնահատվում:
Տարբեր սոցիալական խմբերի համար կառուցվող քաղաքներն աստիճանաբար ավելի մեծ տարածում են ձեռք բերում: Օրինակ, Տոկիոյում քաղաք են կառուցում տարեց մարդկանց համար, որտեղ նրանք կկարողանան ակտիվ կյանք վարել, առողջությանը հետևել և ցանկության դեպքում` աշխատել: Իսկ շվեդական Մալմե քաղաքում սպորտային «կանանց քաղաք» կկառուցեն: