Ապրիլի 24-ին Թուրքիայում երկրորդ տարին անընդմեջ միջոցառումներ կանցկացնեն` հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի հայազգի նահատակներին, տեղեկացնում է Today’s Zaman-ը:
Հիշատակի միջոցառումներ են անցկացվելու Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, Անկարայում, Իզմիրում, Դիարբեքիրում և Բոդրումում: Միջոցառումների մասնակիցները զոհերի հիշատակը հարգելու են մեկ րոպե լռությամբ` ձեռքում պահելով կարմիր մեխակներ և մոմեր: Միջոցառումների ընթացքում դուդուկի հնչյունների ներքո ընթերցվելու են որոշ զոհվածների անուններ:
Միջոցառումները կազմակերպում է «Ասա ոչ ռասիզմին ու ազգայնականությանը» հասարակական նախաձառենությունը: Կազմակերպության խոսնակ Չենգիզ Ալգանը նշել է, որ «այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին ցավ է, որ բոլորս ենք կիսում»:
«Մենք պետք է վեր հանենք այն իրականությունը, որ 100 տարի շարունակ կոծկվել է պաշտոնական գաղափարախոսության կողմից»,- ասել է նա:
Կազմակերպության կողմից տարածած «Այս ցավը մերն է» խորագրով հայտարարությունը բաց է ստորագրությունների համար: Ավելի քան 100 մարդիկ, այդ թվում` հայտնի մտավորականներ, գրողներ և լրագրողներ արդեն ստորագրել են հայտարարության տակ:
«Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության պատգամավորները մասնակցելու են Դիարբեքիրում կայանալիք հիշատակի արարողությանը: