Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն կոչ է արել միջազգային հանրությանը նպաստել Հայաստանի ԱԷԿ-ի գործունեության կասեցմանը` հիմնավորելով իր պահանջը նախկինում երկրում տեղի ունեցած երկրաշարժով:
Այս մասին Ռասիզադեն հայտարարել է Կիևում կայացած Ատոմային էներգիայի անվտանգ և նորարարական օգտագործման հարցերով գաղաթաժողովի ընթացքում:
Նշենք, որ գագաթաժողովը նվիրված է եղել Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի 25-րդ տարելիցին:
Իր ելույթի ընթացքում Ադրբեջանի վարչապետը ասել է, որ «Մեծամորի ԱԷԿ-ը հսկայական վտանգ է ներկայացնում Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի համար», հաղորդում է ANS Press-ը: