Մինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին գործուղում է գյուղեր, ԲՀԿ-ն վերադարձել է «հին ու բարի ավանդույթին»` սերմացու կարտոֆիլ է բաժանում մարզերում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Հիշեցնենք, որ 2007-ի ընտրությունների ժամանակ ևս ԲՀԿ-ն կարտոֆիլ ու տուկի թել էր բաժանում: Փաստորեն, չնայած իշխանության ներսում դեռ քննարկվում են` միասնական ցուցակով գնան ընտրության, թե ոչ, իշխանության ներկայացուցիչների համար մեկնարկել է նախընտրական շրջանը` դրան բնորոշ մրցակցությամբ: Ի դեպ, ԲՀԿ-ականները որևէ կերպ չեն ուզում ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով և ամեն ինչ անում են առանձին գնալու համար, սակայն դա միայն ԲՀԿ-ի որոշելիք խնդիրը չէ»: