Home / Հայաստան / Հայաստանցիներն այսօր կդիտեն «Բարսելոնա»-«Ռեալ» եզրափակիչը

Հայաստանցիներն այսօր կդիտեն «Բարսելոնա»-«Ռեալ» եզրափակիչը

Այսօր Հայաստանի մայրաքաղաքում իրարանցում էր` կապված Իսպանիայի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ հանդիպման` «Բարսելոնա»-«Ռեալ» խաղի հետ:

Բազմաթիվ ֆուտբոլասերներ պարզել են, որ Հայաստանում եվրոպական առաջատար առաջնություններ հեռարձակող և ոչ մի հեռուստաալիք հանդիպումը ցուցադրելու իրավունքներ ձեռք չի բերել: Epress.am-ը տեղեկացել է նաև, որ վճարովի հիմունքներով կաբելային ալիքներ տրամադրող ընկերությունների գրասենյակները ևս բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել, սակայն կաբելային ալիքներով էլ այդ հանդիպումը Հայաստանի տարածքում չի հեռարձակվելու:

Դեռևս շաբաթվա սկզբից երկրպագուները գրոհում են ֆուտբոլային այն բարերը, որոնք այդ հանդիպումը ցուցադրելու հնարավորություն ունեն: Արդեն այսօր մարզական բարերում հնարավոր չէր սեղան պատվիրել:

Սակայն քիչ առաջ Epress.am-ին հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերությունը գնել է հանդիպման իրավունքը և հեռարձակելու է խաղը Առաջին ալիքի ուղիղ եթերում, ժամը 00:30-ին: