Սիրիայի անվտանգության ուժերը ձերբակալել են ընդդիմության հանրահայտ ներկայացուցիչներից մեկին` Մահմուդ Իսային, ով հայտնի է կառավարության հասցեին հնչեցրած քննադատական ելույթներով, հաղորդում է BBC-ն:
Լրագրողների տվյալներով` Մահմուդ Իսան անգլերենի դասախոս է և ձախերի ակտիվ համախոհ: Հաղորդվում է, որ Իսան ձերբակալվել է իր տանը` հեռուստատեսությանը տված հարցազրույցից հետո: Ընդհանուր առմամբ, Իսան սիրիական բանտում է անցկացրել 11 տարի:
Նշենք, որ ապրիլի 19-ին Սիրիայի իշխանությունները հայտարարել են արտակարգ իրավիճակը չեղյալ հայտարարելու որոշման մասին, որը շուրջ 50 տարի գործում էր երկրում: