Ամերիկյան Հյուսթոն քաղաքի դպրոցներից մեկի 3 աշակերտներ վնասվածք են ստացել ատրճանակից արձակված կրակոցների հետևանքով, հաղորդում է BBC-ն:
6-ամյա տղան ատրճանակ է բերել դպրոց` ընկերներին ցույց տալու նպատակով:
Նախնական տվյալներով` ատրճանակը ընկել է տղայի ուսապարկից և կրակ արձակել:
Արդյունքում` 3 աշակերտներ վիրավորվել են, այդ թվում` ատրճանակի «տերը»: Ոստիկանությունը փորձում է պարզել` որտեղից է երեխան ձեռք բերել զենքը:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ի հասարակական հաստատություններում նման միջադեպ է գրանցվում: Այս առնչությամբ երկրում ավելի հաճախ են բողոքի ակցիաներ անցկացվում զենքի ազատ վաճառքի դեմ: