Բեռլինի բնակչուհի, 25-ամյա մոդել և դերասանուհի Սիլա Շահինը, ով Playboy ամսագրի համար նկարահանված առաջին թուրք կինն է, մտերիմների և հարազատների վրդովմունքի առարկան է դարձել, հաղորդում է Vesti.Az-ը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Մոդելի խոսքով` մայրը չի պատասխանում իր զանգերին, իսկ հայրն անգամ չի ցանկանում լսեր դստեր մասին: Սիլան նշում է, որ ամսագրի համար նկարահանվելն ինչ-որ առումներով մանկական տարիքից իր վրա կիրառվող ճնշմանը հակազդեցություն էր:
Բրիտանական Times պարբերականի կարծիքով` Սիլի Շահինի նկարը Playboy ամսագրի շապիկին Գերմանիայում ներգաղթյալների ադապտացիայի խնդիրների քննարկման խթան է հանդիսացել: