Մադրիդի «Ռեալի» ավտոբուսը վրաերթի է ենթարկել Իսպանիայի Արքայական գավաթը, որը նվաճվել էր մադրիդցիների կողմից ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը: Մադրիդ ուղևորվելու ճանապարհին ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսը ձեռքից բաց է թողել գավաթը ուղիղ ակումբի ավտոբուսի անիվների տակ:
Ինչպես գրում է իսպանական AS պարբերականը, տեղի ունեցածի պատճառ կարող էր լինել ուժեղ անձրևը, ինչի արդյունքում մրցանակը սահել է Ռամոսի ձեռքերից:
Ակումբի անդամների հաջողվել է հավաքել գավաթի բեկորները, և վերադարձնել ավտոբուս, սակայն միջադեպից հետո մրցանակը չի ներկայացվել հանրությանը: Ռամոսը հայտարարել է, որ, չնայած անկմանը, Գավաթի հետ «ամեն ինչ նորմալ է»:
Հիշեցնենք, որ Մադրիդյան ակումբը Իսպանիայի գավաթը նվաճեց` եզրափակիչում հաղթանակ տանելով «Բարսելոնայի» նկատմամբ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում`102-րդ րոպեին, մադրիդցիներին հաղթանակ բերեց Կրիշտիանու Ռոնալդուն: