Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները պայմանավորված են չափից շատ ժողովրդավարության գործոնով, բելառուս ժողովրդին հղված ուղերձում հայտարարել է Լուկաշենկոն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Մենք ինքներս ենք մեղավոր, նախևառաջ իշխանությունն է մեղավոր դրանում: Նախագահական ընտրությունների նախաշեմին մենք այնքան ժողովրդավարացվեցինք, որ ոչ միայն ձեր սիրտը սկսեց խառնել, այլ նաև իմը:
Արդեն այնքան ժողովրդավարության կար, որ պարզապես սիրտս խառնում էր»,-հայտարարել է նախագահը: Նա նշել է, որ ընդդիմությունը, որը հնարավորություն էր ստացել նախընտրական քարոզչություն իրականացնել, մարդկանց տարբեր տեսակի օրինազանցությունների դրդեց:
Այդ քարոզչությունը, նրա խոսքով, ազդեցություն է թողել որոշ «դուրսպրծուկների, հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող մարդկանց վրա»: « Ես այն ժամանակ ասում էի` տանք ազատություն և ժողովրդավարություն, բայց այդ ամենն իր հետևանքները կունենա»,- հավելել է նախագահը: