Home / Հայաստան / Մեդվեդևը պատմել է` երբ և ում հետ է պարել ու տժժացել

Մեդվեդևը պատմել է` երբ և ում հետ է պարել ու տժժացել

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է «Մեդվեդևը պարում է» տեսանյութը, որը նախօրեին հայտնվել էր YouTube-ում: Նախագահը պատասխանել է Halfblood_Uliss օգտատիրոջ թվիթին, ով գրել էր «Դուք պարում եք, ինչպես իմ հայրը: Այսօր առավոտից ձեր շնորհիվ լավ տրամադրություն ունեմ :)»:

«Տարիքային առումով, կարծես, հենց այդպես էլ կա: Մի տարի առաջ կուրսեցիներիս հետ տժժում էինք: Պարեր, երաժշտություն` անցյալին համապատասխան»,-տեսանյութը մեկնաբանել է Մեդվեդևը:

«Մեդվեդևը պարում է» սիրողական տեսախցիկով նկարահանված տեսանյութում Մեդվեդևը պարում է 80-ականների վերջին 90-ականների սկզբին Խորհրդային Միությունում հայտնի «Կոմբինացիա» խմբի «American Boy» երգի երաժշտության տակ: Մեդվեդևի հետ պարում և ծափահարում է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը:

Այս տեսանյութը YouTube կայքում արդեն դիտել են ավելի քան մեկ միլիոն մարդ: