Հայաստանի հետ համագործակցությունը ռազամական ոլորտում նշանակում է համագործակցել Ռուսաստանի հետ, այս մասին վրացական «Пирвели» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Վրաստանի անվտանգության քաղաքականության փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին:
Նրա խոսքով` այս տեսանկյունից Վրաստանի կառավարության գործողություններն անտրամաբանական են: «Ես պարզապես ցնցված եմ այն հանգամանքից, որ Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան հայաստանյան այցելության ընթացքում հայտարարեց, որ եկել է կիսելու այս երկրի մարտավարական փորձը»,- նշել է փորձագետը:
Հայաստանի և Վրաստանի ռազմավարական համագործակցությունը, վերլուծաբանի կարծիքով, անտրամաբանական է այն առումով, որ Վրաստանը «չպետք է միջամտի Հայաստան-Ադրբեջան հակասությանը, քանի որ դա կարող է ստիպել Բաքվին անհանգստանալ»:
Սեսիաշվիլին մտավախություն ունի առ այն, որ «Վրաստանի ռազմավարական և տնտեսական գործընկեր Ադրբեջանը այս ամենը թշնամական գործողություններ կարող է համարել»:
Լուսանկարը` zazzle.com