Իսպանական Արիգորիագա քաղաքում, որը տեղակայված է Բասկերի ինքնավար շրջանում, բացվել է նուդիստների համար նախատեսված առաջին մարզասրահը:
Easy Gym հաստատության տնօրենը հավաստիացնում է, որ իր որոշումը տնտեսապես պատճառաբանված է: «Ճգնաժամի արդյունքում ավելի քիչ թվով մարդիկ էին հաճախում մեր մարզասրահ: Ես ինքս նուդիստ չեմ, թեև շատ ամաչկոտ էլ չեմ: Սակայն իմ որոշումը բացառապես փողով է պայմանավորված»:
Նուդիստական ռեժիմի անցնելուց առաջ մարզասրահի տնօրինությունը որոշել է հետազոտել իրավիճակը: Պարզվել է, որ քաղաքացիներն արդեն սովորել են մերկանալ հասարակական վայրերում: Իսկ հարևան Սոպելանա քաղաքում ամեն տարի նուդիստական վազք են կազմակերպում:
Ի դեպ, Բասկերի երկրում 12 նուդիստական լողափներ են գործում: