ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով լրացում է կատարվել ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» հրամանագրով հաստատված հավելվածում, որի համաձայն՝ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդրգկվել է խորհրդի կազմում, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն է ԲՀԿ նախագահ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը: