«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ իր ընթերցողներից մեկը օրերս փորձել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից պարզել, թե ով է Իսրայելում Հայաստանի դեսպանը:
«Որքան մեծ է եղել նրա զարմանքը, երբ մի գործավար պատասխանել էր, թե` Էդվարդ Նալբանդյանը: Պարզվում է` ժամանակին պրն. Նալբանդյանը համատեղել է Ֆրանսիայում դեսպանի պաշտոնը Իսրայելում դեսպանի պաշտոնի հետ: Նստավայրը եղել է Փարիզը և, ըստ լուրերի, համատեղման երկար տարիների ընթացքում 1 կամ 2 անգամ է նա եղել Իսրայելում: Ահա, երբ նշանակվել է ՀՀ ԱԳ նախարար, հրաժարվել է Ֆրանսիայում դեսպանի պարտականություններից, սակայն Իսրայելում «դեսպանի կարգավիճակից «մոռացել» է հրաժարվել, ուստի ԱԳՆ արխիվներում մնացել է որպես Իսրայելի դեսպան»: