Լեհաստանի բնակիչ Թոմաշ Ուրինովիչը որոշել է ամուսնանալ իրեն պատկանող նկարի հետ, որի վրա պատկերված է իր երազանքների աղջիկը, հաղորդում է Oddity Central-ը: 37-ամյա լեհը հայտարարել է, որ որոշել է ամուսնանալ նկարում պատկերված աղջկա հետ, քանի որ իրեն չի հաջողվել գտնել «իրական տարբերակին», այսինքն` 1955 թվականին ստեղծված նկարի բնորդուհուն:
Ուրինովիչի խոսքով` առաջին անգամ նա տեսել է աղջկա նկարը 2001 թվականին պատկերասրահում, այնուհետև գնել է այն: Վերջին 10 տարիների ընթացքում նա զբաղված էր աղջկա և նկարչի` Անտոն Մարի Կվիկի որոնումներով:
Սիրահարված տղամարդը պատմել է, որ պարզապես կցանկանար շփվել իր պաշտամունքի առարկայի հետ, սուրճ խմել և ճանաչել նրան, իմանալ` ինչպես է ապրում: Սակայն որոնումները արդյունքներ չտվեցին, և այժմ նա պատրաստվում է ամուսնանալ իր նկարի հետ: