Շաբաթ օրը` ապրիլի 23-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի առաջնության Արարատ – Փյունիկ հանդիպման ընդմիջմանը Totalfootball.am-ի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանը ծեծի է ենթարկվել «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի և նրան ուղեկցող մարդկանց կողմից:
Աշոտը պատմում է, որ Անդրեասյանը, ասելով «էտ ու՞մ ես նկարում» ու հայհոյելով, հարված է հասցրել իր դեմքին, ապա նրան ուղեցկող մի քանի հոգի սկսել են ծեծի ենթարկել լրագրողին «Հրազդան» մարզադաշտի թունելում և պահանջել են ջնջել լուսանկարները:
Ականատեսների վկայությամբ` խաղի ավարտից (4:1 ի օգուտ Փյունիկի) հետո հայկական ֆուտբոլի լեգենդ Անդրեասյանի հետևից երկու մեքենաներով ոստիկանության աշխատակիցներ եկան: Վետերանն առանց հակաճառելու նստեց իր մեքենայի ղեկին և ոստիկանների ուղեկցությամբ լքեց մարզադաշտի տարածքը:
Totalfootball.am-ը հաստատում է, որ հարցով կզբաղվեն ոստիկանության ներկայացուցիչները:
Լուսանկարը` ArmFootball.com-ի