Հնդկական խոշորագույն State Bank of India պետական բանկի Ֆաթեխպուր քաղաքում գտնվող մասնաճյուղերից մեկում տերմիտները 10 միլիոն ռուպի (225 հազար դոլար) են կերել, հաղորդում է The Daily Telegraph-ը:
Բանկի ծառայողները գումարները պահել են չհրկիզվող պահարանում: Գումարները դրել են այնտեղ մոտ չորս ամիս առաջ, և այդ ժամանակից ի վեր` ոչ ոք չի բացել պահարանը:
Հավանաբար խոնավությունը ներթափանցել է պահարանի մեջ, հակառակ դեպքում` տերմիտները թուղթ չէին ուտի:
Գումարների մեծ մասը ամբողջապես կերված չեն, այլ կծոտած: Փողերը վնասված են, սակայն թվերը մնացել են, ինչի շնորհիվ հնարավոր կլինի փոխարինել դրանք նոր թղթադրամներով: