Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են ժամանակավորապես դադարեցնել Շենգենյան համաձայնագրին իրենց մասնակցությունը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ելիսեյան պալատին:
Որոշումը պայմանավորված է Լիբիայից և Թունիսից փախստականների հոսքի կտրուկ աճով:
Նիկոլա Սարկոզիի աշխատակազմը գտնում է, որ նման ձևով սահմանների վերացման մասին համաձայնագիրը Ֆրանսիային ձեռնտու չէ, քանի որ Շենգենյան տարածքի երկրների արտաքին սահմանները խոցելի են մնում ապօրինի փախստականների ներգաղթի համար: Այս առնչությամբ կառավարությունը մտադիր է դադարեցնել համաձայնագրի կիրառումը այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրները չեն լուծվել: