«Եվրատեսիլ 2011» մրցույթի ներկայացուցիչ և «Եվրատեսիլ 2010»-ի հաղթող ճանաչված Գերմանիայի ներկայացուցիչ Լենա Մայեր-Լանդրուտը հեռուստահաղորդումներից մեկի եթերում ասել է, որ հավանում է Հայաստանի ներկայացուցիչ Էմմիի «Boom-Boom» երգը, քանի որ այս երգը թեթև և հեշտ հիշվող է: Լենան նաև երգել է երգից մի հատված:
«Boom-Boom»-ի երաժշտության հեղինակը Apricota խումբն է, բառերի հեղինակը` Սոսի Խանիկյանն է, գործիքավորումը կատարել է Արա Թորոսյանը:
Տարբեր հարցումների արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը առաջատար դիրքերում է: Օրինակ, wiwibloggs.com-ի հարցման արդյունքում Էմմին գլխավորում է վարկանշային աղյուսակը: