Այսօր Հայ Ազգային Կոնգրեսն արձագանքել է խորհրդարանական իշխող կոալիցիայի և ՀԱԿ-ի միջև միջնորդ դառնալու` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին հետևյալ հայտարարությամբ.
«1. Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի և խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրեսի և գործադիր իշխանության միջև կայանալիք երկխոսությանը:
2. Իշխանության և Կոնգրեսի միջև ուղղակի երկխոսության ձևաչափում ոչ ներքին, ոչ արտաքին միջնորդի կարիք չկա:
3. Իսկ եթե իշխանությունը նպատակահարմար համարի բանակցությունների ընթացքում իր պատվիրակության կազմում ընդգրկել Մարդու իրավունքների պաշտպանին, մենք խնդիր չունենք»:
ՀՀ օմբուդսմենի առաջարկին կարող եք ծանոթանալ այստեղ.