Զատկի տոնի և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Աղոտքի ազգային օրվա նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին դրժել է Օսմանյան Թուրքիայի կողմից մարդկության դեմ իրականացրած հանցագործությունը դատապարտելու իր խոստումը, հայտարարել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն:
Ի հեճուկս Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բազմիցս կրկնվող խոստումների` նախագահը միայն մեղմասացություններ և խուսանավող արտահայտություններ է օգտագործում 1,5 միլիոն կանանց, տղամարդկանց և երեխաների հանդեպ իրականացրած ոճրագործությունը բնորոշելու համար:
Գործելով Թուրքիայի ճնշումների ներքո` նա կրկին չարտահայտեց իր սեփական կարծիքը, որը նա հնչեցնում էր նախընտրական քարոզարշավի ընթացքում` հայտարարելով, որ Ամերիկան արժանի է ունենալու այնպիսի նախագահ, ով օգտագործում է «Ցեղասպանություն» բառը փոխանցելու համար ողջ մարդկության հանդեպ կատարված ոճրագործության իսկական իմաստը իր փաստացի, բարոյական, և իրավական բոլոր նորմերին համապատասխան»,-հայտարարել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանը: