«Ադալեթ» կուսակցության նախագահ Իլյաս Իսմայլովը իրավական քաղաքականության և պետական շինարարության Միլի Մեջլիսի խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկել է Ադրբեջանում վերականգնել մահապատժի կիրառումը:
Պատգամավորը նշել է, որ մահապատժի վերացումը Եվրախորհրդի պահանջներից մեկն էր, սակայն, նրա կարծիքով, անհրաժեշտ է պահպանել մահապատժի կիրառումը այն հանցագործությունների դեպքում, որոնք ուղղված են անձի դեմ:
Բացի դրանից, պատգամավորի խոսքով, մահապատժի պահպանումը կնպաստի հանցագործությունների թվի կրճատմանը և անհրաժեշտ միջոց է համարվում:
Իսմայլովը նշել է, որ, հետևելով Եվրախորհրդի խորհուրդներին և պահանջներին, Ադրբեջանին անհրաժեշտ է հաշվի առնել նաև սեփական ազգային շահերը: