Օդային տրանսպորտի Ռուսաստանյան Դաշնային գործակալությունը հրապարակել է այն ավիաընկերությունների ցուցակը, որոնց արգելվում է միջազգային չարտերային թռիչքներ իրականացնել:
Այսպես, «Ուրալյան ավիուղիներին» արգելվել է չվերթներ իրականացնել դեպի Հայաստանի և Ադրբեջանի` մեծությամբ երկրորդ քաղաքներ, համապատասխանաբար` Գյումրի և Գյանջա:
Մոսկվայից դեպի Գյանջա և Սոչիից դեպի Գյումրի թռիչքներ իրականացնելու իրավունքը տրվել է «Utair» ավիաընկերությանը:
Ռոսավիացիայում նշում են, որ տուրօպերատորները նախապես զգուշացվել են նման իրավիճակի ստեղծման հնարավորության մասին: Ռոսավիացիան չարտերային թռիչքներ իրականացնելու թույլտվությունից զրկել է 2 մոսկովյան և 9 տարածաշրջանային ավիաընկերությունների: