Նախօրեին կրկին կտրուկ վատացել է քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Երեկ հայտնի է դարձել, որ Միքայելյանի մոտ ճնշման կտրուկ տատանումներ են եղել: Քաղբանտարկյալի ճնշումը հասել է 200-ի, այնուհետև կտրուկ իջել 120-ի: Ճնշման այս տատանման արդյունքում խիստ վատացել է նրա սրտի աշխատանքը: Բժիշկները երկար ժամանակ ստիպված են եղել հերթապահել Միքայելյանի մոտ: Սասուն Միքայելյանը պահվում է դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում»: