Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» գրեթե ապահովագրեց իր տեղն այս տարվա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում: Սա հնարավոր դարձավ գերմանական «Շալկե 04»-ին մրցակցի հարկի տակ հաղթելու շնորհիվ:
Անգլիացիները Գելզենկիրխեն քաղաքում ներկայացան որպես ավելի փորձառու և նման կարգի խաղերին ավելի պատրաստ թիմ: Դեռևս առաջին խաղակեսում դաշտի տերերին մի քանի անգամ փրկեց Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը: Սակայն երկրորդ կեսում «Յունայթեդին» հաջողվեց հաղթանակը կորզել: 3 րոպեի ընթացքում Ռայան Գիգզը և Ուեյն Ռունին երկու գնդակ խփեցին և ապահովեցին իրենց թիմի հաղթանակը` 2:0 հաշվով:
Խաղից հետո անգլիական թիմի մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը գովեստրի խոսքեր հնչեցրեց իր թիմի հասցեին` նշելով, որ «Յունայթեդը» փայլուն ելույթ է ունեցել: Պատասխան հանդիպումը կկայանա Մանչեսթերում մայիսի 4-ին:
Այսօր երկրորդ կսիաեզրափակիչում Մադրիդում կմրցեն «Ռեալն» ու «Բարսելոնան»: