«Չորրորդ ինքնիշխանությունը» օրաթերթն անդրադարձել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում գտնվող Ս. Աստվածամոր եկեղեցու հոգևոր Հովիվ Տեր Վաչեի հետ կապված պատմությանը:
«Ֆրանսիական ոստիկանությունը խուզարկել է Տեր Վաչեին, որին մեղադրում էին դրամանենգության և թմրանյութերի վաճառքի, ինչպես նաև ռուսական մաֆիայի հետ կապերի մեջ: Ոստիկանությունը ապացույցներ չի հայտնաբերել, և Տեր Վաչեն ձերբակալված չէ: Ֆրանսիայում «ՉԻ»-ի աղբյուրների համաձայն` Նիցցայում այսօր էլ հայ համայնքի կյանքը խաղաղված չէ, և մարդիկ բաժավել են թշնամական բանակների: Ամենայն Հայոց կաթողիկոսին նրա հովանավորյալ Տեր Վաչեի մեղմ ասած` անժուժկալ կյանքի մասին անարդյունք նամակներ գրելուց հետո հայերը գտել են հենց եկեղեցու բակում խորոված անող, «ուտող-խմող» Տեր Վաչեի դեմ պայքարելու աննախադեպ եղանակ»:
Մանրամասները թերթը խոստանում է ներկայացնել հաջորդիվ: