Հայաստանում տնտեսական վիճակ չկա, իսկ կայունությունը գերեզմանոցում էլ է կայունություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի տնտեսության մասին` նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետ, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով` Հայաստանում չկա նաև բանկային համակարգ. «Ինչո՞ւ պիտի փոխարժեքի փոփոխության 100 տոկոսով ռիսկն ընկներ դեպոզիտորների վրա, այլ ոչ թե բանկերի: Սա դատի գործ է: Էդ ի՞նչ հեքիաթներ են պատմում, էդ ի՞նչ անգրագետ ֆրազաներ եմ ես լսում, էդ ի՞նչ անպատիժ մթնոլորտ է տիրում բանկերում: Հայաստանի բանկերը էսօր դոլարով վարկ են տալիս: Էդքան էս հասարակությանը բռնաբարելուց հետո ցինիզմ է խոսել բանկային համակարգում կայունությունից»:
Ըստ Բագրատյանի` կառավարությունը գնաճը զսպելու համար թանկացնում է փողը և խրախուսում է նոր գնաճ: Բագրատյանի կանխատեսումներով` գնաճը լինելու է բարձր, և «եթե պայքարելու են գնաճի դեմ, ապա բյուջեի հաշվին»:
Իսկ գյուղատտեսության ոլորտում, նախկին վարչապետի խոսքով, վնասն այնքան մեծ է, որ «քիչ ա մնում` ասենք` թողեք ու փախեք գյուղից, ոչինչ մի արեք»:
«2003-2004 թվականներին Քոչարյանի կերած ղալլաթը տարիներով չի մարսվի: Չէր կարելի գալ գյուղ 1,5 հեկտարի կողքին ստեղծել 150 հեկտար»,- ասել է Հրանտ Բագրատյանը: