2009 թվականի ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այսօր վիրահատվելու է, Epress.am-ին հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:
Հունանյանի խոսքով` 25-ամյա մարզիկն այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում. նրա վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանի վարած «Տոյոտա քեմրի» մակնիշի ավտոմեքենան երեկ վթարի էր ենթարկվել Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 31-րդ կմ-ին, որտեղից նրան տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյան հիվանդանոց:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել էր Գյուլբենկյան հիվանդանոցի ռեանիմատոլոգ Հովհաննես Նահապետյանը, Ավդալյանին Երևան են տեղափոխել հետազոտության համար, «որպեսզի նա կարողանա ավելի արագ վերականգնվել և վերադառնալ իր մասնագիտական գործունեությանը»:
Լուսանկարը` sporting-armenia.com-ի