«Պահպանեք մեր լեզուն»` շատ վատ կարգախոս է: Այսպիսի կարծիք է «168 ժամ» պարբերականի հետ զրույցում հայտնել գրող Արմեն Շեկոյանը:
«Փոխանակ ասենք`զարգացնենք մեր լեզուն, ասում ենք`պահպանենք: Ախր, միայն մեռած բանն է զմռսվում ու պահպանվում: Հիմա շատերը բողոքում են, որ սերիալները փչացնում են 9-10-րդ դասարանցիների լեզուն, բայց սերիալներն ընդամենը ընդօրինակում են դպրոցականների վարքը, լեզուն, հումորը, մի խոսքով`ամեն ինչը: Եվ եթե գրողը, գրաքննադատը, լեզվաբանը լեզուն չեն զարգացնում, լեզվի զարգացումը մնում է հենց 9-10-րդ դասարանցիների հույսին: Մնացածը միայն պահպանելով են զբաղված: Թեև ի՞նչն են պահպանում, չես հասկանում», – նշել է Շեկոյանը: