«Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում կատարելով ՀՀ ոստիկանության իր աղբյուրների վրա, գրում է, որ Հայ ազգային կոնգրեսի`վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ Ազատության հրապարակում կայանալիք համաժողովրդական հանրահավաքից առաջ չեն փակվելու ճանապարհները:
Ըստ նույն աղբյուրների, նման որոշումը պայմանավորված է ՀՀ երկու բարձրաստիճան հյուրերի`Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քայդենաուի այցերով: