Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Լոկոմոտիվի» հետ հանդիպումից հետո «Կրասնոդար» ակումբի մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը իր մարզիկներին երկօրյա հանգիստ է տվել:
Պետերբուրգյան «Զենիթի» հետ հանդիպման նախապատրաստական մարզումներին մասնակցել են 25 ֆուտբոլիստ, բացառությամբ պաշտպան Ալեքսանդր Ամիսուլաշվիլիից, ով բուժման նպատակներով գտնվում էր Գերմանիայում:
Թիմ է վերադարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վնասվածք էր ստացել Եվրո-2012-ի առաջնության ընտրական փուլում Ռուսաստանի հետ հանդիպման ընթացքում:
Մովսիսյանն արդեն հայտարարել է, որ մեծ ցանկություն ունի գործընկերներին դաշտում օգնել, սակայն թիմի կազմ վերադառնալու ժամկետները կախված կլինեն նրանից, թե որքան արագ ֆուտբոլիստը կկարողանա անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածություն և խաղային մարզավիճակ ձեռք բերել, հայտնում է ակումբի կայքը: