«Դուք ձեր բազմաչարչար աշխատանքով, Ձեր խիզախությամբ և իմաստությամբ դարձաք հզոր և հայրենասեր արքաներ Իվան Ահեղի, Պյոտր Մեծի, կայսրուհի Եկատերինայի և Իոսիֆ Ստալինի արժանի հետնորդը: Ձեր համարձակ, արդար, լուսավոր, խելամիտ կառավարման կարճ ժամանակահատվածում Դուք կարողացաք վերամարմնավորել մեծ Ռուսիան, վերակենդանացնել նրա նախկին փառքը`որպես համաշխարհային քաղաքակրթության ջահակիր: 2012 թվականին անկեղծորեն ցանկանում ենք Ձեր երկրորդ հաղթական վերադարձը ռուսական գահին»,- «Առավոտ» օրաթերթը մի նամակից հատված է ներկայացրել, որը «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ, ՌԴ վարչապետ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին և ողջ ռուս ժողովրդին «Բիբլիական Արարատի» բարձունքներից» իր, իր կուսակիցների և ողջ հայ ժողովրդի անունից հղել է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը`շնորհավորելով Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 66-րդ տարեդարձի առիթով: Նամակի տակ ստորագրված է`«Հայկական Միրաբո»: