2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 178.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 181.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 97.3%-ով և 85.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Այս մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 21.5%-ով, ծախսերի գծով` 19.5%-ով: Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 2.4 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 27.5 մլրդ դրամի դիմաց:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9%-ով կամ 14.8 մլրդ դրամով, իսկ ծախսերն աճել են 6.6%‑ով կամ 11.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հիմնական միջոցների, նպաստների, կենսաթոշակների, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման, այլ ծախսերի և պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: