Հանրությունը դեռ չի մոռացել արտերն օրհնելու գյուղատնտեսության նախարարի նախաձեռնությունը, իսկ Սերգո Կարապետյանը նոր, առավել արտառոց քայլ է ձեռնարկել, որը, հավանաբար, կնպաստի գյուղմթերքների արտադրության կտրուկ աճին և ոլորտը վագրի թռիչքներով առաջ կմղվի, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Նախարարի վերլուծական ուղեղը վերջապես կռահել է ոլորտի ամենասուր խնդիրը. դա գրագրությունների ոճի մեջ է, մասնավորապես, տեղի-անտեղի «Հարգելի պարոն, հարգելի տիկին…» արտահայտությունների օգտագործման: Եվ ահա աններելի վրիպումն ուղղելու նպատակով Սերգո Կարապետյանը հրահանգ է արձակել, ըստ որի`
- «Հարգելի» դիմելաձևն օգտագործվում է միայն իրեն հավասարներին (նախարարներին) դիմելու համար:
- Ավելի բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է դիմել «Մեծարգո» արտահայտությամբ:
- Մնացածներին (մանր-մունր գյուղապետեր, ֆերմերներ ու բնակիչներ)`պարզապես անուն-ազգանունով»: