Թուրքիան զբոսաշրջության նոր ձև է առաջարկում իր երկիր ժամանող տուրիստներին` մահմեդականի կենսակերպով ապրել`առանց Իսլամ ընդունելու: Կազմակերպիչների խոսքով` այս ծրագրից օգտվել ցանկացող մասնակիցներին առաջարկվելու է ներկա լինել աղոթքներին, այդ թվում` արևածագին և կեսգիշերին, ինչպես նաև իսլամի դասեր անցնել: Մասնակիցները ստիպված կլինեն հրաժարվել ալկոհոլից և խոզի մսից: Սակայն ծխախոտը չի արգելվում:
Մտահղացման հեղինակ Բեն Բոուլերի խոսքով`ծրագիրը օգտակար կլինի նրանց համար, ովքեր ձգտում են լայնացնել իրենց մտահորիզոնը, ծանոթանալ այլ մշակույթի հետ: Նա վստահ է, որ մասնակիցները կկարողանան օգտակար փորձ ձեռք բերել ներկայիս մշակութային կոնֆլիկտների պայմաններում:
Բոուլերը նշում է, որ նրանք, ովքեր համարձակվել են անցնել այդ ճանապարհը, պետք է ամբողջական ինքնանվիրում ցուցաբերեն: Նրանք պետք է օրական 5 անգամ աղոթք անեն, այդ թվում նաև վաղ առավոտյան:
Ծրագիրը կոչվում է «Մեկ ամսով մահմեդական», թեև տևում է ընդամենը 9 օր: