Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ Արտակ Հարությունյանի և Արամ Ռաֆայելյանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել Սանկտ-Պետերբուրգի դատավորներից մեկի հանդեպ սպանության և մարմնական վնասներ պատճառելու սպառնալիքների համար:
Ինչպես հաղորդում է քաղաքի Քննչական կոմիտեի գլխավոր հետաքննչական վարչության մամլո ծառայությունը, նման կերպ նրանք փորձում էին ազդել իրենց ընկերոջը վերաբերող վճռի կայացման վրա:
Հետաքննությունը պարզել է, որ Արտակն ու Արամը իրենց սպառնալիքները հնչեցրել են 2011 թվականի մարտի 14-ին Պետերբուրգի քաղաքային դատարանում Հայաստանի քաղաքացի Արա Հարությունյանի մասին վճիռը կարդալու ընթացքում:
Վճռի համաձայն, Արա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու մարդու կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարելու համար և դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման:
Նրա ընկերները նույնպես ձերբակալված են: