Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. Լոնդոնում կայացավ սպասված հարսանիքը

ՖՈՏՈՇԱՐՔ. Լոնդոնում կայացավ սպասված հարսանիքը

Այսօր` ապրիլի 29-ին, կայացավ Բրիտանիայի արքայազն Ուլիամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան արարողությունը, որին ուղիղ եթերով հետևում էր ողջ աշխարհը:

Ուիլիամի և Քեյթի պսակադրությունը տեղի ունեցավ Վեսթմինստթերյան Աբբայությունում: Արքայազնին և նրա ընտրյալին ամուսին և կին հայտարարեց Եպիսկոպոս Ռոուեն Ուիլյամսը: Հարսանեկան արարողությանը ներկա էին զույգի ընտանիքի անդամները, ինչպես նաև բազմաթիվ բարձրաշխարհիկ հյուրեր` տարբեր երկրների թագավորական ընտանիքների անդամներ, քաղաքական գործիչներ, երաժիշտներ, դերասաններ, սպորտսմեններ, հասարակական գործիչներ: