Ապրիլի 30-ին «Երիտասարդ թյուրքերի միությունը» «վերջ հայկական ստին» կարգախոսով բողոքի ցույց կանցկացնի Նյու Յորքում:
Ցույցի նպատակն է ամերիկյան հանրության առջև իրենց բողոքը հայտնել Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ:
Բողոքի ցույցը կանցկացվի նյույորքյան հայտնի «Թայմզ» հրապարակում:
Այս ակցիան ամեն տարի անցկացնում է «Երիտասարդ թյուրքերի միությունը»` «Թուրք-ամերիկյան համայնքների դաշնության» նախաձեռնությամբ, հաղորդում է 1news.az-ը:
Ակցիային կմասնակցեն նաև ԱՄՆ-ում ապրող ադրբեջանցիները: