Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր է ընտրվել Դերենիկ Դումանյանը:
Փակ գաղտնի քվերակությունն անցել է այսօր` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախագահությամբ համալսարանի խորհրդի նիստում:
Դերենիկ Դումանյանը 1998 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:
2001-2006թթ. եղել է ՀՀԿ կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ:
2009թ. հունիսին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, ՀՀԿ խմբակցության ղեկավար:
2009թ. հունիսին ընտրվել է հանրային խորհրդի առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրային խորհրդի անդամ է:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի ապրիլի 26–ին կայացած նիստում ռեկտոր էր ընտրվել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, իսկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի ապրիլի 27-ին կայացած նիստում ռեկտոր էր ընտրվել Արմեն Մազմանյանը: