Բրիտանական BBC հեռուստաալիքի տնտեսական գծով խմբագիր Ռոբերտ Փեստոնը նկատողություն է ստացել ղեկավարության կողմից Twitter-ի իր միկրոբլոգում արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի անձնական հարաբերությունների վերաբերյալ թվիթ անելու համար:
Փեստոնը թագավորական հարսանիքը լուսաբանող լրագրողների թվում էր: Նա իր միկրոբլոգին հետևող 31000 օգտատերերին թվիթ է ուղարկել հետևյալ բովանդակությամբ. «Այս հրաշալի օրվա իրավամբ կարևոր իրադարձությունն այն է, որ նրանք վերջապես կկարողանան սեռական հարաբերություններ ունենալ»:
Ընկերության գործադիր տնօրենները նշել են, որ թվիթը «բոլորովին տեղին չէ» և կարգադրել են Փեստոնին ջնջել այն: Փեստոնը մի շարք այլ «ոչ հարգալից» թվիթեր է արել իր միկրոբլոգում: