«Վրաստանի ժողովրդական ժողով» կազմակերպությունը մայիսի 21-ին լայնածավալ բողոքի ակցիա է նախատեսում երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դեմ: Այս մասին այսօր հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ընդդիմադիրների ղեկավարներից մեկը` կանանց շախմատի աշխարհի 5-րդ չեմպիոն Նոնա Գապրինդաշվիլին:
Բողոքի ակցիան միաժամանակ մեկնարկելու է 15:00-ին Թբիլիսիի երեք վայրերում` Վարդերի հրապարակում, Հավլաբարում և Մեծ համերգային սրահի մուտքի մոտ:
Երեք ակցիաների մասնակիցներն այնուհետև հավաքվելու են Ազատության հրապարակում, որտեղ մեծ հանրահավաք է անցկացվելու: Նույն ժամանակ բողոքի ակցիա է տեղի ունենալու նաև Բաթումի քաղաքում:
Կուսակցության ղեկավարներն իրենց հետագա քայլերի մասին չեն խոսել:
Նշենք, որ ճեպազրույցին ներկա է եղել նաև կազմակերպության մաս կազմող «Դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրձանաձեն: